16-ամյա աղջիկը սպանվել է իր ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ. ինչ հարաբերություններ է ունեցել նա ՊՆ աշխատակցի հետ

Նախօրեին Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում 16-ամյա աղջկա սպանության դեպքից ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ 16-ամյա աղջիկը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ էր, և ինքնախոստովանական ցուցմունք տված 26-ամյա երիտասարդը ունեցել են մտերիմ հարաբերություններ:

Բնակարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աղջիկը վարձակալական հիմունքներով էր բնակվում՝ երիտասարդին հանդիպելու և նրա հետ հարաբերությունները պահպանելու համար: Իսկ սպանությունը տեղի է ունեցել զոհի ծննդյան տարեդարձի նախորդ օրը:

Դեպքի օրը նրանք հերթական անգամ հանդիպել էին, և հենց անձնական հարաբերությունների պահին էլ երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն: Երիտասարդը, ով մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում կապի բաժնի հեռախոսավար է աշխատել, դեպքի մանրամասները պատմել է իրավապահներին:

Հավելենք նաեւ, որ ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, ենթադրյալ մարդասպանը իր հետ վերցրել է 16-ամյա զոհին պատկանող պլանշետն ու դանակ:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о