Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ

Եվ էլի նոր դոզա Բրատիսլավայում կայացած չբանակցություններից: Նախկին ՀՀՇ-ական, ներկա նիկոլական Իգիթյանը մեզ հայտնում է, որ, պարզվում է, Նիկոլը որևէ խնդիր չի տեսնում, եթե բանակցություններին մասնակցի Ղարաբաղի ադրբեջանական համայնքը:

Հետո՞, տղերք ջան, է՞լ ինչ եք չբանակցել հասարակությունից ծածուկ Դուշանբեից մինչև Բրատիսլավա: Էլ ի՞նչ կենսական նշանակություն ունեցող դրույթներ են ձեր կողմից ընկալվում որպես վրիպակ՝ բացի նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորն է: Մի ամաչեք, միանգամից ասեք, թե էլ ինչ ղալաթներ եք արել այս տարիուկեսում:

Հ.Գ. Դեռ կա՞ն կասկածողներ, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելը ամենաակտուալ ու ամենաօրհասական հարցն է հիմա, քանի դեռ էս նախկին նախկինները, կամա թե ակամա, տոտալ ֆիասկոյի առջև չեն հասցրել բոլորիս:

Հ.Գ.Գ. Չգիտեմ դուք ոնց, քայլարաստներ ջան, բայց մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ: Մենք ուղղակի զրկելու ենք ձեզ դա անելու բոլոր գործիքներից:

Նյութի աղբյուր՝  https://www.facebook.com/permalink.php?story_fbid=804312396711179&id=100013972788277

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о