Ձվարանի քաղցկեղի 10 նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել

Ձվարանի քաղցկեղի 10 նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել

1 Հաճախակի ցավեր մեջքում

Եթե դուք ունենում եք հաճախակի ցավեր մեջքի հատվածում, և վստահ եք, որ դա ուրիշ հիվանդության պատճառ չէ (օրինակ օստեոպորոզ, ռադիկուլիտ, արտրիտ), ապա անպայման դիմեք բժշկի: Չնայած այդ ախտանիշը կարող է խոսել օրգանիզմում այլ խնդիրների մասին, ամեն դեպքում անհայտ պատճառով անընդհատ ցավերն անհանգստացման առիթ են:

2 Ցավեր որովայնի ներքևի հատվածում



Եթե դուք ամեն օր ունենում եք ցավեր և լարվածություն որովայնի ներքևի մասում՝ անպայման դիմեք բժշկի՝ դա կարող է կաղցկեղի կամ այլ լուրջ հիվանդությունների ախտանշան լինել: Կաղցկեղի դեպքում ցավերի հետ մեկտեղ կարող է լինել որովայնի ուռածություն, փքվածություն, ինչը հաճախ շփոթում են գաստրիտի և այլ որովայնային հիվանդությունների հետ:


3 Մենստրուալ ցիկլի խախտում



Ըստ վիճակագրության, ձվարանի քաղցկեղ կանանց մոտ ավելի հաճախ հայտնաբերվում է 55 տարեկանից հետո: Բայց կարող է լինել նաև շատ երիտասարդների մոտ, նույնիսկ նրանց՝ ում մոտ դեռ նույնիսկ չի էլ սկսվել մենստրուացիան: Առատ ամսեկանները (մենստրուացիոն օրերը), արյունահոսություններն ամսեկանների արանքում, ցիկլի մշտապես խախտումները՝ քաղցկեղի ախտանշաններ են:


4 Գերհոգնածություն



Ուռուցք ունեցողները հաճախ բողոքում են թուլությունից և գերհոգնածությունից: Սովորաբար այդ ախտանշանը լինում է արդեն տարածված քաղցկեղի ժամանակ, բայց երբեմն նկատվում է նաև վաղ շրջանում: Անհիմն հոգնածությունը, որը խանգարում է նորմալ առօրյա կյանքին, բժշկին դիմելու առիթ է հանդիսանում:


5 Արագ հագեցում

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, երբ ուտելիս արագ եք հագենում և չեք ուտում ձեր սովորական չափաբաժինը: Դա քաղցկեղի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Այդպիսի նախանշաններ կարող են նաև այլ հիվանդությունների դեպքում լինել, բայց քաղցկեղի ժամանակ դրանք արագ են զարգանում և վատացնում վիճակը:


6 Ցավոտ զգացողություններ սեքսի ժամանակ

Ցավերը սեռական հարաբերության ընթացքում կարող են մի շարք գինեկոլոգիական խնդիրների նախանշաններ լինեն՝ այդ թվում նաև ձվարանի քաղցկեղի վաղ շրջանի: Դա կարող է ուղեկցվել որովայնի ներքևի հատվածի ցավերով և լարվածությամբ, ինչպես նաև անմիջապես զուգարան գնալու ցանկությամբ:

7 Սրտխառնոց և փսխում



Ինչպես մյուս ախտանիշները՝ սրտխառնոցն ու փսխումն էլ կարող են այլ հիվանդությունների նախանշան լինել: Բայց դրանք շատ հաճախ են լինում ձվարանի քաղցկեղի դեպքում և ուղեկցվում են փորլուծությամբ, փորկապությամբ և որովայնի վքնածությամբ:


8 Որովայնի փքվածություն

Որովայնի փքվածությունն ու որովայնային ցավերը հանդիսանում են ձվարանի քաղցկեղի տարածված ախտանիշներից մեկը: Ըստ բժշկական հետազոտությունների՝ որոշ հիվանդների մոտ այնքան է մեծանում որովայնի փքվածությունը, որ այն հղիություն է հիշեցնում: Եթե դուք չեք փոխել ձեր ապրելակերպը կամ սնվելու ռեժիմը, իսկ ձեր փորը հանկարծակի մեծանում է՝ դա անհապաղ բժշկին դիմելու առիթ է:


9 Մազերի աճի արագացում կամ մազաթափություն

Որոշ հիվանդներ բողոքում են մազերի աճի արագացումից, մուգ և կոպիտ մազերի հայտնվելուց: Չնայած սա քաղցկեղի հստակ նախանշան չէ, բայց անհանգստանալու հստակ պատճառ է: Պետք նաև նշել, որ հիվանդների մի մասի մոտ նկատվում է հակառակ գործընթացը՝ մազաթափություն:


10 Հաճախակի փորկապություն

Որովայնի և աղիքային տրակտի հատվածը ավելի հաճախ են արտահայտում, ցույց տալիս քաղցկեղի ախտանշաններ, հատկապես վաղ շրջանում: Ավելացում որովայնի հատվածի ցավերի՝ կարող են լինել նաև հաճախակի փորկապություններ, որովայնի փքվածություն և ախորժակի կորուստ:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о