Իրան-ԱՄՆ հակամարտության ներկայիս փուլի վերլուծական

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՒԼԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
*երկար *հանգամանալից *ամբողջական

1. Բորիս Ջոնսոնը դարձավ առաջին եվրոպական ղեկավարը, ով հայտարարեց, որ Գեներալ Սուլեյմանին իսկապես համաշխարհային մասշտաբի չարիք էր և Մերձավոր Արևելքի խնդիրների գլխավոր հրահրիչը:
** Մեծ Բրիտանիան Հորմուզ է ուղարկել ռազմական միջուկային սուզանավեր, որոնք պատրաստ են անցնել հարձակման: Եթե Մեծ Բրիտանիան ուղղակիորեն ներգրավվի ռազմական գորոծողություններում, ապա Ռուսաստանը և Չինաստանը օժանդակություն կցուցաբերեն Իրանին, այդ թվում նաև ռազմական գործողությունների տեսքով:

2. Բաղդադի կանաչ գոտում շարունակվել է ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծումը իրաքցի ապստամբների կողմից:

3. Քենիայում ԱՄՆ ռազմաբազայի դեմ Ալ-Շահաբ շիիտական ստորաբաժանման հարձակման ժամանակ զոհվել են երկու պայմանագրային ծառայողներ և Գեներալ Սթիվըն Թաունսենդը, ինչի մասին չեն բարձրաձայնում արևմտյան մամլո միջոցները:
**Իրանական և արաբական աղբյուրներն այս իրադարձությունը գնահատում են որպես «գեներալ` գեներալի դիմաց» բանաձևի տրամաբանությամբ իրականացված, հատուկ թիրախավորված գործողություն, ինչը վկայում է, որ պրո-իրանական ուժերն աշխատում են մաքսիմալ կարգապահությամբ` ղեկավարվելով Թեհրանից;

4. Իրանը հայտարարել է միջուկային համաձայնագրից բխող իր պարտականությունների դե ֆակտո դադարեցման և միջուկային ծրագրերի սուվերեն իրականացման մասին;

5. Տարբեր երկներում գտնվող շիիտական ռազմական ստորաբաժանումները համակարրգված ձևով աշխատում են` Գեներալ Սոլեյմանիի մահվան համար վրեժ լուծելու գորոծողություններ իրականացնելու ուղղությամբ: Հզբոլլայի առաջնորդ Նասրալլայի հաստատմամբ` թիրախի տակ են գտնվում ԱՄՆ ռազմական օբյեկտներն ու անձնակազմը աշխարհի որ կետում էլ որ գտնվելիս լինեն:
Նա նշել է, որ ՉԵՆ թիրախավորվելու այլ երկրների խաղաղ բնակիչներ, քաղաքացիներ կամ քաղաքացիական օբյեկտներ` հավելելով, որ այդ կերպ միայն գործում է Արևմուտքը:
Այս հանագամանքը, սակայն, ամենևին չի արտացոլվում արևմտյան ԶԼՄ-ներում, ուր պնդում են (ԱՄՆ, Բրիտանիա), որ Իրանը պատրաստվում է թիրախավորել բրիտանացի և ԱՄՆ քաղաքացիներին` նրանց առևանգելով և ոչնչացնելով նույնսիկ Լոնդոնի կամ Նյու Յորքի կամ Բոստոնի փողոցներում:
**Այս կետը հա՛տկապես կարևորում եմ, որովհետև արևմտյան հատուկ ծառայություններին բնորոշ գիծ է գլադիո-անման օպերացիաներ կազմակերպել` մեղադրելով արդեն իսկ կանխորոշված հանցագործին` հանձինս Իրանի:

6. Գերմանիան և Ֆրանսիան հայտնվել են նախկինում ՑՌՈՒ-ի ղեկավար, ներկայումս ԱՄՆ ԱԳ նախարար Պոմպեոյի թիրախում առ այն, որ մեծ ոգևորությամբ չեն ընդունել ԱՄՆ-ի կողմից աշխարհի թիվ մեկ ահուսարսափ նշանակված Սոլեյմանիի սպանության հանգամանքը: Երկու երկրներն էլ հայտարարել են, որ «մտահոգված են», որ իրենց «ամենաանցանկալի վախերն իրականացել են» և դիմել են Իրանին, որպեսզի վերջինս շարունակի իրականացնել ԱՄՆ-ի կողմից միակողմանիորեն և ապօրինաբար լքված Միջուկային Համաձայնագրից բխող իր պարտականությունները:
** Սա պարզապես ժամանակ գնելու խաղ է. ոչ Իրանը կշարունակի իրականացնել իր պարտականությունները, ոչ էլ Գերմանիան և Ֆրանսիան դեմ կգնան ԱՄՆ պահանջներին: ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է գումարելու վաղը, որպեսզի ընդունի միացյալ դիրքորոշում` Իրանի կապակցությամբ, ինչից հետո կհնչեն ավելի հստակ հայտարարություններ թե՛ Գերմանիայի, թե՛ Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների գերատեսչություններից;

7. Սոլեյմանիի սպանության օպերացիան ԱՄՆ ռազմական հետախուզության և Պենտագոնի կողմից Թրամփին առաջարկվել է որպես ծայրահեղ միջոց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից իրաքյան ռազմաբազաների թիրախավորմանն ի պատասխան` ցուցարարները շրջափակել էին ԱՄՆ դեսպանատունը և պահանջում էին ԱՄՆ զորքերի դուրսբերումը երկրից: Այդ խորհրդակցության ժամանակ Գեներալի սպանությանը կողմ են հանդես եկել Բոլթոնյան հայտնի եռյակից Թրամփի վարչակազմում մնացած երկուսը` Պոմպեոն և փոխնախագահ Պենսը: Պենսին, Պոմպեոին և Բոլթընին կապում են սեղմ համագործակցությունն ու ուղղորդվածությունը Ամերիկյան Սիոնիստական Կազմակերպության և մնացյալ կարևոր պրո-իսրայելական լոբբիստական կազմակերպությունների կողմից:
Դեմ գնալով ուժայինների հորդորին` Թրամփն ընդունել է Պոմպեոյի և Պենսի առաջադրած տարբերակը և տվել է Սոլեյմանիի սպանության հրամանը: Պենտագոնը խնդրել է՝ որպեսզի Թրամփն ի նկատի ունենա, թե ինչպիսի վտանգի տակ է դնելու ԱՄՆ բոլոր դիվանագիտական ծառայությունների գերատեսչություններին ոչ միայն տարածաշրջանում, այլ ամենուր, ուր ապրում են ազդեցիկ շիա համայնքներ: Այս հորդորը Թրամփին հետ չի կանգնեցրել իր հրամանից;
** Նման քայլը հավասարապես ծառայում է նախընտրական դժվարությունների առջև կանգնած Նեթանյահուին` Իսրայելում և Թրամփին` ԱՄՆ-ում:
*** Պոմպեոն շարունակելու է պատերազմաշունչ բոլթոնյան գծի իրականացումը և փաստացի կերպով արդեն իսկ ուղղակի ճնշում է իրականացնում ԱՄՆ գործընկեր-երկրների (Ասիա, Եվրոպա, Ծոցի երկրներ) վրա` միանալու «Սենտինել» օպերացիային;

8. Իրաքի Խորհրդարանն ընդունեց ԱՄՆ զորքերին Իրաքի տարածքից դուրս գալու պահանջի վերաբերյալ օրինագիծը, ինչին ի պատասխան Պոմպեոն հայտարարեց, որ լավ կլիներ, եթե Խորհրդարանը լավ մտածեր նման օրինագիծ ԱՄՆ-ին դեմ տալուց առաջ, և որ ԱՄՆ-ը չի ընդունում Իրաքի Խորհրդարանի նման դիրքորոշումը, քանի որ իրենք նախ և առաջ ծառայում են Իրաքի քաղաքացիների շահերին, և իրենց դուրս գալով` երկիրը չի կարողանա դիմակայել ԻԳԻԼ-ին:
** Իրաքը, շնորհիվ Գեներալ Սոլեյմանիի ջանքերի, ազատվել էր ԻԳԻԼ-ականներից, սակայն ԱՄՆ-ը, ինչպես և Աֆղանստանի դեպքում, այստեղ ևս օգնում է Սիրիայից փախուստի դիմած ԻԳԻԼ-ականներին վերահաստատվել Իրաքում և շարունակել իրենց գործողությունները:
Իրաքցիներն այս փաստը հաշվի առնելով է, որ գտնում են ԱՄՆ ծառայություններն Իրաքի ժողովրդին` անցանկալի, և գտնում են, որ միացյալ իրաքյան շիիտա-սուննիտական բանակը կկարողանա դիմակայել ցանկացած ԻԳԻԼ-ական սպառնալիքի և պահպանել երկրի սուվերենությունն ու նավթային և այլ ռեսուրսները, և արդեն իսկ գործով ապացուցել են, որ ընդունակ են խրթին ռազմական գործողություններին համընթաց` իրականացնել պետականաշինական գործառույթներ թե՛ տարածաշրջանում (Սիրիայի և Իրանի հետ հարաբերությունների նոր ուղեծիր) և թե՛ միջազգային (ՌԴ, Չինաստան) հարաբերությունների ոլորտում :
*** Ընդունված օրինագիծը հետապնդում է հետևյալ նպատակները. (1) արգելել օտարերկյա ռազմական ուժերի ներկայությունն Իրաքի տարածքում; (2) արգելել ցանկացած նման օտար բանակի օդուժի մուտքն` Իրաքի օդային տարածք; (3) դադարեցնել և կասեցնել ԱՄՆ-ի և վերջինիս ստեղծած կոալիցիոն ուժերի հետ` Իրաքի կառավարության կնքած անվտանգության համաձայնագրերը; (4) ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի շրջանակներում նախաձեռնել իրավական գործընթացներ` ԱՄՆ-ի դեմ:
**** Մուքթադա Ալ-Սադրը կոչ է արել (ևև և հաջորդաբար հավաքագրել) Դիմադրության բոլոր ուժերի ղեկավարներին կազմել մեկ կոալիցիա` պատրաստվելու ԱՄՆ ռազմաբազաներից ԱՄՆ զորքերի հեռանալու գործընթացին մասնակցությանը, եթե ԱՄՆ զինուժը կամավոր հիմունքներով չհեռանա:
***** Թրամփը սպառնացել է, որ եթե Իրաքը պահանջի ԱՄՆ զորքերի դուրսբերումը, ԱՄՆ կսահմանի սանկցիաներ` Իրաքի դեմ:

9. ՌԴ-ը դեպի Սիրիա է ուղարկել «Մարշալ Ուստինով» ռազմանավը` ԱՄՆ-Իրան բախման դեպքում համապատասխան գործողությունները ժամանակին կազմակերպելու նպատակով: ՌԴ Դումայի արտաքին հարաբերությունների կոմիտեն առաջադրել է, որպեսզի ՌԴ գործադիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում սպասվող խորհրդակցության ընթացքում բարձրացնի Իրաքի Խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի իրականացման անհրաժեշտության խնդիրը ԱՄՆ-ի կողմից այնպես, որ վերջինս ներկայացնի համապատասխան երաշխիքներ` Իրաքի տարածքը լքելու կապակցությամբ: Նաև, սույն հանձնաժողովը դատապարտել է ԱՄՆ գործողությունները տարածաշրջանում, ինչի հետևանքով Իրանը ևս դե ֆակտո դադարեցրել է Միջուկային համաձայնագրից բխող իր պարտականությունների իրականացումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրույց է ունեցել Պոմպեոյի հետ, որի ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ը արկածախնդիր քայլի դիմելով` արդեն իսկ թեժ տարածաշրջանում հավելել է լարվածության աստիճանը և որ Սոլեյմանիի սպանությունն իրականացնելով` ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքի նորմերը:
** Հունվարի սկզբին «Մարշալ Ուստինով» ռազմանավը (Հյուսիսային ռազմական նավատորմի միավոր) ժամանել էր Սևաստոպոլ` զորավարժությունների մասնակցելու համար, սակայն տարածաշրջանում զարգացող իրադարձությունների հետևանքով ՌԴ ՊՆ-ն ուղղորդեց այն դեպի Միջերկրական Ծով: (Ռազմանավի ժամանումը ժամանակային առումով համընկել է վերը նշված բրիտանական ռազմական միջուկային սուզանավերի ժամանելու հետ);

10. ԱՄՆ-ը և Իրանը փոխանակել են մեկը մյուսի օբյեկտներ թիրախավորելո մեսսիջներ: ԱՄՆ-ը սպառնացել է, որ թիրախի տակ կհայտնվեն իրանական 52 մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտներ (այս առումով, դիտիր երեկվա լայվս` մի շատ հետաքրքիր մանրամասնի ծանոթանալու համար): Իրանը ներկայացրել է ամերիկյան ռազմաբազաներին թիրախավորող ծրագիր, որը մասամբ կիրականացվի ուղղակիորեն Թեհրանի կողմից, իսկ անուղղակիորեն` իրանական արբանյակ համարվող շիիտական ռազմական ստորաբաժանումների կողմից, որտեղ էլ որ նրանք տեղակայված լինեն (ամենա-առաջնային նշանակություն ունեն Եմենի, Իրաքի, Լիբանանի, Սիրիայի համապատասխան ստորաբաժանումները):
**Գերկարևոր է ընկալել, որ բարձրաստիճան ռազմական գործչի սպանութունը պատերազմական ակտ է և ոչ մի պետություն տարակուսանք չի հայտնել առ այն, որ Իրանը պատրաստվում է պատասխանի: Ավելին, եթե Իրանը չպատասխանի, ապա այս սպանությունը նախադեպ կդառնա ԱՄՆ հետագա գործողությունների դեպքում այլ տարածաշրջաններում, ինչն անցանկալի և անընդունելի է այլ պետությունների համար:
***Էրդողանը ևս այս առումով նշել է, որ ցանկացած երկրի նման բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը չի կարող մնալ անպատասխան, և քանի սպասում է ՆԱՏՕ-ի վաղվա ընդունվելիք հայտարությանը` Իրանի կապակցությամբ, Թուրքիան արդեն իսկ զորքեր է մտցրել Լիբիա:
****Հատկանշական է, որ Գեներալներ և Առաջնորդներ (այո, միայն Գեներալով չի բավարարվելու ԱՄՆ-ը: Թրամփն արդեն իսկ հաայտարարել է, որ թիրախում են գտնվում Իրանի մյուս առաջնորդները) ոչնչացնելու Կիսինջերյան այս տակտիկան, որի շարունակորդն է նաև Բոլթոնը, հետապնդում է զգայուն խնդիրների շուրջ կայանալիք բանակցություններից առաջ` դիմացինին մաքսիմալ տկարացնելու նպատակ: Նույն այս ձեռագիրն ու մոտեցումն ակնհայտ է այսօրվա թավշյա Հայաստանում: Այս նպատակի ընկալումն է, որ մղում է բազում քաղաքացիների հարգանքի տուրք մատուցել զոհված Գեներալ Սոլեյմանիի հիշատակին: Մենք այս առումով սովորելու շատ բան ունենք:

**ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԷՋԻՍ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:
© Բոլոր իրավունքները պաշտպանված են (ուզում եմ ասել, հանգիստ շեյր արեք, որքան շատ, այնքան լավ, բայց մի թխեք ու ներկայացրեք որպես ձեր աշխատանք)

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о