Ինքնաթիռը 38 ուղևորների հետ միասին Անտարկտիդա թռչելիս անհետացել է

Չիլիի օդուժին պատկանող ինքնաթիռը, որում 38 մարդ է գտնվել, անհետացել է երկուշաբթի գիշերը Անտարկտիդա թռչելիս: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով օդուժի տարածած հայտարարությունը, ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարվել է:

«Ինքնաթիռը, հավանաբար, կործանվել է՝ հաշվի առնելով, որ վառելիքի քանակը սպառվել է», — ասել է գեներալ Ֆրանսիսկո Տոռեսը հեռուստահամաժողովի ընթացքում:

Խոսքը C-130 Hercules տեսակի օդանավի մասին է, որի թռիչքը մեկնարկել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից, ապա կարճատև կանգ է առել երկրի հարավային շրջանի Պունտա Արենաս կենտրոնական քաղաքում:

Այնուհետև ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Անտարկտիդայի ավիաբազա: Այդ ժամանակ էլ ընդհատվել է ռադիոկապը: Ենթադրվում է, որ կապի անհետացման պահին օդանավը գտնվել է Հարավային Ամերիկայի և Անտարկտիդայի միջև առկա ջրային սահմանի օդային հատվածում:

Օդանավում եղել են անձնակազմի 17 անդամ և 21 ուղևորներ: Ներկայում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о