Ի՞նչ են անում հաջողակ մարդիկ աշխատանքային օրվա վերջին 10 րոպեին

Եթե դուք աշխատանքային օրվա վերջին մի քանի րոպեն անցկացնում եք ժամացույցին նայելով կամ այնքան եք տարված գործերով, որ դժվարությամբ եք կտրվում աշխատանքից և աշխատանքի վայրը լքում եք հապճեպ, ապա այս խորհուրդները ձեզ համար են:
Հաջողակ մարդիկ աշխատանքի վերջին մի քանի րոպեն իրականացնում են հետևյալ գործողությունները.
1. Նրանք թարմացնում են օրվա ընթացքում արված աշխատանքների ցուցակը՝ ցուցակից ջնջելով արդեն արված աշխատանքները:

2. Նրանք կազմում են աշխատանքների նոր ցուցակ հաջորդ օրվա համար:
3. Նրանք կարգի են բերում իրենց աշխատանքային սեղանը, քանի որ շատ լավ հասկանում են` քաոսը չի նպաստում աշխատանքի արդյունավետությանը:
4. Նրանք շնորհակալություն են հայտնում իրենց այն աշխատակիցներին, ովքեր օրվա ընթացքում տարբեր հարցերով աջակցել են իրենց:


5. Հաջողակ մարդիկ կարողանում են հաղթահարել աշխատանքային ժամերից երկար մնալու գայթակղությունը և լքում են աշխատանքի վայրը ժամանակին, քանի որ գիտեն, որ հաջողության գրավականը աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը պահպանելու մեջ է:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о