Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա տղան տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել. նրան հայտնաբերել է մայրը

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա տղան տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել. նրան հայտնաբերել է մայրը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր Բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի աստիճանի ճաղավանդակին հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 22-ամյա Կարեն Գ-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան առաջինը այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով պարանը կտրել է, սակայն, ցավոք, տղան արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մահացած տղան բնակվում էր մոր հետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о