Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (լուսանկարներ)

Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում տեղի է ունեցել միասեռական զույգի հարսանիք։ 

Հրապարակված տեսանյութում երևում էր, թե ինչպես են հյուրերը մոտենում և շնորհավորում հարսանեկան զույգին, ովքեր պարում և միաժամանակ երգում էին Ռազմիկ Ամյանի երգի ներքո։ 

ԼՈւՐԵՐ.com-ի տրամադրության տակ է հայտնվել զույգի հարսանեկան լուսանկարները: Պարզվում է, որ տղաներից մեկը` փեսան, ազգությամբ հայ է՝ Հարութ Ջեյրանյան անվամբ, իսկ ահա նրա զուգընկերը` հարսը, իտալացի է՝ Ռոզարիոն: 

Հայ-իտալական «բարեկամությունը» օրհնվել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես կաթոլիկ եկեղեցում: Հրապարակված կադրերից պարզ է դառնում նաև, որ զույգի հարսանեկան արարողությունն անցել է բավականին ճոխ միջավայրում:

Տղաները կրել են սպիտակ թագավորական զգեստներ, իսկ խորանին մոտեցել են հարսանեկան քողով:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о