«Անկրկնելի»․ ոճային Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Վիենայից

«Անկրկնելի»․ ոճային Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Վիենայից

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ ու անկրկնելի կերպարներով։

Այս անգամ եւս նա ոճային եւ առօրյա կերպար է ընտրել։ Instagram-յան էջում  հրապարակված կադրն արվել է Վիենայում։ Արփինե Հովհաննիսյանը կրում է ջինսե տաբատ եւ բաճկոն, սպիտակ վերնաշապիկի եւ նույն երանգի սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը։ «Սիրելի քաղաք»,- գեղեցիկ լուսանկարը մակագրել է նա։

Մեկնաբանությունների հատվածում իրենց կարծիքն են հայտնել նաեւ Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները։ Նրանք գրել են․ «Ինչպես միշտ շատ գեղեցիկ եք», «Անկրկնելի», «Հրաշք եք», «Յուրահատուկ եք ձեր գեղեցկությամբ եւ խելացի լինելով», «Միշտ հիանում եմ քեզանով»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Նա խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականաջօղեր, ժամացույց եւ արեւային ակնոց։ Կերպան ամբողջացրել էր վառ շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ոճը՝ սպորտային, տրամադրությունը՝ ամառային»,- այս գրությամբ էր ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о