Աղի և շաքարի միջոցով ազատվեք ցելյուլիտից

Ձեզ ենք ներկայացնում տնական մի միջոց, որը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև վերացնում է ավելորդ բծերը, որոնք առաջացել են ցելյուլիտի պատճառով: Այս տնական միջոցը բաղկացած է աղից ու շաքարից: Այն շատ հայտնի է և, բացի այդ, տարբերվում է մյուս բոլոր թանկարժեք հակացելյուլիտային քսուքներից:

Բաղադրություն
250գ ծովի աղ

250գ շաքար
100-150մլ ձիթապտղի յուղ
Ծովի աղը մեծ քանակությամբ յոդ է պարունակում և միկրոէլեմենտներ, որոնք խթանում են մաշկի ռեգեներացիան, այդ իսկ պատճառով էլ այս աղի օգտագործումն անչափ կարևոր է:
Նախ պետք է խյուսանման զանգված ստանալ՝ խառնելով բոլոր բաղադրիչները: Թողեք խառնուրդը մնա կես ժամ, ապա նորից լավ խառնեք:

Այսպիսով, քսուքը պատրաստ է: Խառնուրդը քսեք խնդրահարույց հատվածներում՝ մերսելով 2-3 րոպե: Պրոցեդուրան կատարեք ամեն գիշեր լողանալուց առաջ:
Մերսելուց հետո մաշկը լվացեք: Ապա չորացրեք և խոնավեցնող քսուք քսեք: Սովորաբար մեկ ամսից էլ պակաս է տևում պրոցեդուրան, քանի որ այդ ընթացքում արդեն իսկ զգացվում է տարբերությունը:

Оставить комментарий

avatar
  Подписаться  
Уведомление о